Այսօր դեկտեմբերի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15:55-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի «Զով գարդեն» ռեստորանային համալիր հարևանությամբ բախվել են Honda և Mazda 6 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է Honda-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածում փորձել է շրջադարձ կատարել, վթարային իրավիճակ է ստեղծվել այլ մեքենաների համար, ինչի հետևանքով էլ Mazda-ն, դեպի Եղվարդ ընթանալիս, բախվել է Honda-ին։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում