Օրեր առաջ մահացել է ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի կինը:
Հովիկ Աղազարյանի կինը մոտ 10 օր առաջ սրտի վիրահատություն էր տարել, նա մի քանի օր կոմայի մեջ էր, սակայն լուրեր են պտտվում, որ ՔՊ-ի կողմից ուղղված Աղազարյանի հանդեպ ճնշումների պատճառով էլ կինը մահացել է։
Oragir.News-ը այսօր շրջեց Երևանով և անցորդներին հարց ուղղեց․ «Ի՞նչ եք կարծում՝ Հովիկ Աղազարյանի կնոջ մահվան մեջ ՔՊ-ում ինչ-որ մեկն իրեն մեղավոր զգո՞ւմ է»։
«Դա անձնական դժբախտություն է, դրա մասին լավ է չխոսենք»,-ասաց քաղաքացիներից մեկը։
Անցորդներից մեկի կարծիքով՝ ՔՊ-ում ոչ ոք իրեն մեղավոր չի զգում։
«Չեմ կարծում, որ մեղավոր է զգում։ Սխալ է ասել մահվան մեջ, գուցե վատ են զգում, որ այդ կինը մահացավ, այդ ապրումները տանելով։ Չեմ կարծում, որ նրանք ունեն այդ ապրումակցման զգացողությունը»,-նշեց մեկ այլ անցորդ։
Մանրամասները՝ տեսանյութում։