Բռնազավթված Շուշիում ևս 191 ադրբեջանցի է բնակեցվել
copy image url

Բռնազավթված Շուշիում ևս 191 ադրբեջանցի է բնակեցվել

Արտաքին 3 ամիս առաջ - 23:45 21-12-2024
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Հանրապետության Շուշի բերդաքաղաքում այսօր ևս 191 ադրբեջանցի է բնակեցվել։

49 ընտանիքների անդամներին Ադրբեջանի իշխանությունները տեղափոխել են հատուկ տրամադրված մեքենաներով, ապա տրամադրել բնակարանների բանալիներ։

2020-ի 44 օրյա պատերազմում հայկական կողմի պարտությունից հետո Ադրբեջանը կարողացել է Արցախում բնակեցնել 30 հազար մարդ։

Ամենից շատ դիտված