Բրազիլիայի հարավարևելյան Մինաս Ժերայս նահանգում մարդատար ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 22 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Տեղի հրշեջ ծառայությունը, որն արձագանքել է դեպքի վայրին, հայտնել է, որ ևս 13 մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ` Թեոֆիլո Օտոնի քաղաքի մոտակայքում: Հաղորդվում է, որ ավտոբուսը մեկնել է Սան Պաուլոյից՝ 45 ուղևորներով։ Իշխանությունները հայտնել են, որ ավտոբուսի անվադողը պայթել է, ինչի հետևանքով վարորդը կորցրել է կառավարումը և բախվել բեռնատարին: Հրշեջ ծառայության տվյալներով՝ ավտոբուսին բախվել է նաեւ երեք ուղեւորներով մեքենան, սակայն երեքն էլ ողջ են մնացել։
Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, ասել է հրշեջ լեյտենանտ Ալոնսոն։