Թուրքիայում գնացքի և միկրոավտոբուսի բախման հետևանքով 6 մարդ է զոհվել
copy image url

Թուրքիայում գնացքի և միկրոավտոբուսի բախման հետևանքով 6 մարդ է զոհվել

Արտաքին 3 տարի առաջ - 12:54 04-09-2021

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Թեքիրդաղ նահանգի Լյուլեբուրգազ քաղաքի մոտակայքում գնացքի ու միկրոավտոբուսի բախման հետևանքով 6 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը:

Նշվում է, որ ծառայողական միկրոավտոբուսը, որը տեղափոխում էր աշխատողներին, երկաթուղային անցում էր դուրս եկել բեռնատար գնացքի անցումից մի քանի վայրկյան առաջ: Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտ 08:00-ին:

Դեպքի վայր են մեկնել շտապօգնության, ոստիկանական և հրշեջ բազմաթիվ ջոկատներ: Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:

Ամենից շատ դիտված