Ուկրաինան պետք է «հիմնարար որոշում» կայացնի բանակցելու վերաբերյալ. Բլինկեն
copy image url

Ուկրաինան պետք է «հիմնարար որոշում» կայացնի բանակցելու վերաբերյալ. Բլինկեն

Արտաքին 4 ամիս առաջ - 10:13 20-12-2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է «հիմնարար որոշումներ» կայացնի հետագա հակամարտության վերաբերյալ՝ շարունակել ռազմական գործողությունները կամ սկսել բանակցել Ռուսաստանի հետ։

«Ուկրաինացիները պետք է հիմնարար որոշումներ կայացնեն՝ պայքարը շարունակելու կամ բանակցելու ուղիներ գտնելու և հրադադարի հասնելու համար: Հիմնարար հարցն այն է, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է դա անել և դա անել բարեխղճորեն», - ասել է Բլինկենը:

Նա խոստացել է, որ Վաշինգտոնը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի Կիևը լավագույն դիրքում գտնվի 2025 թվականին կայուն համաձայնության հասնելու համար։ Դրա համար, նրա խոսքով, անհրաժեշտ է ուժեղացնել Ուկրաինայի ռազմական դիրքերը, նրան տրամադրել ֆինանսներ, զինամթերք և աջակցություն։