Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
copy image url

Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել

Արտաքին 4 ամիս առաջ - 22:51 19-12-2024
Նիգերիայի հարավ-արևմտյան Իբադան քաղաքում զվարճանքի տոնավաճառում հրմշտոցի հետևանքով մահացել է 35 երեխա, վեց երեխա էլ հոսպիտալացվել է, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը: Փոխանցում է News.am-ը։

Միջոցառումն անվճար էր և մեծ բազմություն էր հավաքել, բայց այնքան մարդ էր եկել, որ երբ նրանք փորձում էին ներս մտնել, իրարանցում է սկսել: Տեղի բնակիչներն ասում են, որ ավելի քան 5000 երեխա հավաքվել, և հրմշտոց է սկսվել, երբ գլխավոր կազմակերպիչները ժամանել են միջոցառումը սկսելու:

Ոստիկանությունից հայտնել են, որ իրենք ձերբակալել են միջոցառման հետևում կանգնած ութ մարդու, նրանց թվում՝ գլխավոր կազմակերպիչ Նաոմի Սիլեկունոլային, որը քաղաքում հայտնի դեմք է:

Օյո նահանգի կառավարությունը հայտնել է, որ տուժածները շտապ բուժօգնության են տեղափոխվել Իբադանի հիվանդանոցներ՝ քաղաքի Բաշորուն շրջանում իսլամական միջնակարգ դպրոցում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով: Իշխանություններն իրենց երեխաների գտնվելու վայրով մտահոգված ծնողներին հորդորել են դիմել քաղաքային հիվանդանոցներին: