Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են Mercedes և XCMG բեռնատարները․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ shamshyan.com
copy image url

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են Mercedes և XCMG բեռնատարները․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ shamshyan.com

Ներքին 4 ամիս առաջ - 21:29 19-12-2024
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։45-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 21 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 35-ամյա Արման Դ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Երևանի բնակիչ 70-ամյա Վլադիկ Գ․-ի վարած «XCMG» մակնիշի բեռնատարները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված