Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցում փոխզիջումների պատրաստակամության մասին
copy image url

Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցում փոխզիջումների պատրաստակամության մասին

Արտաքին 4 ամիս առաջ - 18:49 19-12-2024
Ռուսաստանը պատրաստ է թե՛ բանակցությունների, թե՛ փոխզիջումների Ուկրաինայում իրադրության կարգավորման շուրջ, բայց նույնպիսի պատրաստակամություն պետք է ունենա նաև երկրորդ կողմը։ Բացի այդ, Մոսկվան Կիևի հետ բանակցությունների համար նախապայմաններ չի դնում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն «Ուղիղ գծի» և մամուլի ասուլիսի ձևաչափով հարցուպատասխանի ժամանակ։

«Քաղաքականությունը հենց փոխզիջման արվեստ է: Մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք թե՛ բանակցությունների, թե՛ փոխզիջումների: Պարզապես հակառակ կողմը, բառիս բուն և փոխաբերական իմաստով, հրաժարվել է բանակցություններից: Իսկ բանակցությունների արդյունքը միշտ էլ փոխզիջումներն են», - հայտարարել է Պուտինը։

«Մենք պատրաստ ենք: Բայց անհրաժեշտ է, որ մյուս կողմը պատրաստ լինի թե՛ բանակցություններին, թե՛ փոխզիջումներին»,- ընդգծել է նա։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը և Ուկրաինան, ըստ էության, համաձայնությունների էին եկել 2022 թվականին Ստամբուլում, սակայն հետո Կիևը հրաժարվեց դրանցից։

«Ուկրաինական կողմը նախաստորագրել է այդ փաստաթուղթը, նշանակում է ընդհանուր առմամբ համաձայն էր դրան: Իսկ հետո ինչ-որ պատճառով հրաժարվեցին: Թե ինչու, հասկանալի է: Որովհետև ժամանեց ձեր դաշնակիցը, պարոն Ջոնսոնը (խմբ.՝ Բորիս Ջոնսոն, այդ ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետը) լավ սանրվածքով այդ մարդը, և ասաց, որ նրանք պետք է պատերազմեն մինչև վերջին ուկրաինացին», - նշել է նա։

Միևնույն ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցությունների առանց նախապայմանների, բայց Ստամբուլի համաձայնությունների հիման վրա և ելնելով տեղում առկա իրողություններից։

«Մենք նախապայմաններ չունենք: Մենք պատրաստ ենք երկխոսություն վարել առանց նախապայմանների, բայց այն բանի հիման վրա, ինչի շուրջ համաձայնության ենք եկել, ես արդեն հարյուր անգամ ասել եմ այդ մասին, 2022 թվականին Ստամբուլում կայացած բանակցային գործընթացի ժամանակ, բայց նաև ելնելով այն իրողություններից, որոնք այսօր ստեղծվել են տեղում», - ասել է Պուտինը:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում