Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ՔՊ-ական դառնալու իր որոշումը համարում է բարոյական։
«ՔՊ վարչությունը միաձայն ընդունել է ինձ կուսակցության շարքեր, էդ կուսակցությունը վարչության նախագահի հետ միասին ինձ հնարավորություն է տվել որպես անկուսակցական մասնակցել նախնական ընտրություններին։ Ես գտել եմ, որ բարոյական և մարդկային քայլ է էդ թիմի կողմից տրված հնարավորությունը ոչ միայն օգտագործել, այլ համախմբելով բոլորիս ուժերը՝ միասնաբար կարողանանք մեր քաղաքը այս ճգնաժամից հանել»,-հայտարարեց Սարիկ Մինասյանը։
Հարցադրմանը, թե արդյոք գյումրեցին կտա իր քվեն ՔՊ-ական դարձած Սարիկ Մինասյանին` Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարը պատասխանում է.
«Էս ընտրություններին հարևաններիս բարեկամներն էլ են ինձ քվե տալու»:
Մինասյանն անդրադարձել է նաև ազատման դիմումներին, շեշտել, որ այդ պաշտոնյաները ինքնակամ են ներկայացրել իրենց ազատման դիմումները։
Մանրամասները` տեսանյութում։