Իմացություն չունե՞նք, մարդիկ լավ էլ իրազեկված են․ հարցում` «մեր ամենամեծ թշնամու» մասին

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 4 ամիս առաջ - 23:09 18-12-2024
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքայն իր էջում գրառում է կատարել և նշել, որ մեր գլխավոր թշնամին չիմացությունն է։

«Չիմացությունը մեր ամենամեծ թշնամին է: Չիմացությո՛ւնն է մեր ամենամեծ թշնամին»,-գրել է նա։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներից հետաքրքրվեց՝ արդյոք համաձա՞յն են վարչապետի այդ դիտարկման հետ, թե՞ ոչ։

Հարցվածներից շատերը կիսեցին Փաշինյանի կարծիքը։

«Ուրիշ թշնամիներ էլ կան, վարչապետը դրանից է սկսել»,-ասաց անցորդներից մեկը։

Մի քաղաքացու խոսքով էլ՝ ազգի առաջին թշնամին հենց ինքն է։

«Ինչո՞ւ, իմացություն չունե՞նք։ Չի կարելի այդքան թերագնահատել ժողովրդին։ Մարդիկ լավ էլ իրազեկված են»,-նկատեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված