Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների կյանքը կախված է նվիրատուների բարեհաճությունից․ Եկատերինա Թաիրյան

Ներքին 4 ամիս առաջ - 22:15 18-12-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանում հաճախ են դրամահավաքներ անցկացվում՝ հիվանդ, հատկապես քաղցկեղ ունեցող երեխաներին անվճար բուժում տրամադրելու նպատակով։ Այս երեխաների կյանքը վտանգված է, և նրանք փաստացի զրկված են անվճար բուժօգնություն ստանալու իրենց իրավունքից, ինչն ամրագրված է Սահմանադրությամբ և բժշկական ծառայությունների մասին օրենքներով։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ հեռավար տարբերակով զրուցել է առողջապահության կառավարման և հանրային առողջության մասնագետ Եկատերինա Թաիրյանի հետ։ Մեր զրուցակիցը համոզմունք հայտնեց, որ քաղցկեղով հիվանդ երեխաները պետք է անվճար բուժվեն, բժիշկներն էլ՝ դրամահավաքներով չզբաղվեն։

«Քաղցկեղի կանխարգելման, բուժման և հատկապես այդ ոլորտում գիտության զարգացման ծրագրերի համար նվիրատվություններն ամբողջ աշխարհում են ընդունված, շատ տարածված են, սակայն չկա մի զարգացած երկիր, որտեղ դրամահավաքներն արվում են երեխային իրեն հասանելիք, բժշկական տեսանկյունից անհրաժեշտ, բժշկի կողմից նշանակված բուժօգնության կամ դեղորայքի համար՝ այն էլ երեխայի անձնական տվյալները՝ նկարները, հանրային հարթակում տեղադրելով, դրամահավաք կազմակերպելու այս պրակտիկան գոյություն չունի։ Սա ոչ մի կերպ համատեղելի չէ մարդու արժանապատվությունը հարգելու, նրան արժանապատիվ բժշկական խնամք տրամադրելու գաղափարի հետ»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների կյանքը կախված է նվիրատուների բարեհաճությունից։

Խոսելով այս գործընթացում առկա ռիսկերի մասին՝ մեր զրուցակիցը հայտնեց, որ իր տեղեկություններով Հայաստանում գործող օնկոհիվանդանոցներից մեկի տնօրենը մի քանի մլն դրամ աշխատավարձ է ստանում։

Առավել մանրամասն՝ հարցազրույցում․



Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում