Ադրբեջանին հաջողվում է խավիարով և գորգերով հասնել իր ուզածին․ Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում կոռուպցիոն սկանդալի մասին
copy image url

Ադրբեջանին հաջողվում է խավիարով և գորգերով հասնել իր ուզածին․ Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում կոռուպցիոն սկանդալի մասին

Արտաքին Ներքին 4 ամիս առաջ - 18:55 17-12-2024
«Այն, որ տարիներ շարունակ Ադրբեջանը աշխատել է միջազգային կառույցների հետ, գաղտնիք չէ, և դրանք փաստում են սկանդալային բացահայտումները»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Գերմանիայի խորհրդարանի 2 պատգամավորների՝ Ադրբեջանից կաշառք ստանալու հանգամանքին։

Մյունխենի բարձրագույն շրջանային դատարանը հաստատել է Բունդեսթագի նախկին Քրիստոնեա-սոցիալական միության պատգամավոր Էդուարդ Լինթների և նրա գործընկեր, Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավոր Ակսել Ֆիշերի դեմ մեղադրանքները։

Նրանք կասկածվում են կաշառակերության և կոռուպցիայի մեջ, մասնավորապես՝ Բաքվից գումար են ստացել Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի կերպարը սպիտակեցնելու նպատակով։

Դատախազության տվյալներով՝ նրանք գումարներ են ստացել՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հօգուտ Ադրբեջանի որոշումների վրա ազդելու համար։

Նաիրա Զոհրաբյանը հիշեց 2 մեծագույն ֆինանսական կոռուպցիոն սկանդալների բացահայտումը՝ եվրոպացի պատգամավորների մասնակցությամբ։

«Մեկը «Խավիարային դիավանագիտություն», մյուսը՝ «Ադրբեջանական լվացքատուն»։ «Խավիարային դիվանագիտության» ժամանակ բացահատվեց, որ տարիների ընթացքում 3 միլիրադ դոլարի չափով գումարներ են հատկացվել եվրոպացի պատգամավորների, փորձագետների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների՝ Ադրբեջանի օգտին որոշումներ կայացնելու, Ադրբեջանի օգտին քվեարկելու համար։

«Խավիարային դիվանագիտություն»-ից հետո Միլանի դատախազությունում տևական ժամանակ է ընթանում է քրեական գործ ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեի հանդեպ։ Ադրբեջանում այդ հսկայան կոռուպցիոն սկանդալը բացահայտվեց՝ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների առկայության զեկույցը տապալելու համար, իսկ Բոբ Վոլտերի զեկույցը, որի դիմաց ինքն, ըստ բացահայտումների՝ 5 միլիոն եվրո էր վերցրել՝ «Իրավիճակը Լեռային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավված տարածքներում» վերնագրով զեկույցի համար, մեզ հաջողվեց տապալել, ինչից հետո ադրբեջանցիները փորձել էին նրանից այդ գումարը հետ պահանջել, որից հետո եղավ այդ հսկայական բացահայտումը։

Մենք վաղուց էինք ահազագում և վաղուց էր նկատելի, որ գերմանական պատվիրակության ղեկավար Աքսել Ֆիշերը ադրբեջանական խավիարակիր է։

Մեր բոլոր ահազանգերը, որ Ֆիշերը ակնհայտ ուղղորդված ելույթներ է ունենում, ակնհայտ լոբբինգ է տանում ԵԽԽՎ հանձնաժողովներում, որպեսզի կոծկվեն Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների առկայությունը, Ադրբեջանում խոսքի ազատության, լրատվամիջոցների հանդեպ ճնշումները, համարժեք արձագանք չէին ստանում։ Առ այսօր ադրբեջանական բանտերը լցված են լրատվամիջոցների ներկայացուցիչներով, բայց Ադրբեջանին, ցավոք սրտի, մշտապես հաջողվել է խավիարով և ադրբեջանական գորգերով հասնել իր ուզածին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը»

Նրա խոսքով՝ ԵԽԽՎ-ում պատվիրակությունների սենյակները այբբենական կարգով են և ադրբեջանական պատվիրակության սենյակը գտնվում էր անմիջապես հայկական պատվիրակության սենյակի կողիքն, ուստի շատ լավ երևում էր, թե քանի պատգամավոր է մտնում ու դուրս գալիս ադրբեջանցիների սենյակ, ինչը բնականաբար հենց այնպես չէր.

«Կային պատգամավորներ, որոնք չէին էլ ուզում թաքցնել, որ մտնում են ադրբեջանական պատվիրակության սենյակ և դուրս գալիս սև խավիարի տուփերով, և բնականավար, քարտերով, որոնց վրա հսկայական գումարներ էին լինում։

Հիշում եք՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավար կազմի բուլղարացի տիկնոջ հետ կապված սկանդալը, որը ևս ներքաշված էր Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալների մեջ։

Ամենախոշոր խավիարակիրը՝ իսպանացի Պեդրո Ագրամունտն է, որը քվեարկությամբ հեռացվեց ԵԽԽՎ նախագահի պաշտոնից Ադրբեջանի օգտին հերթական սկանդալը բացահայտվելուց հետո։ Երբ ես նիստերի դահլիճում ելույթ ունեցա և իրեն ասացի, որ Դուք Ալիևի խավիրակաիրն եք, Դուք Ալիևի լոբբիստն եք, նա իմ ելույթն ընդհատեց և հանձնարարեց, որ իմ խոսափողն անջատեն։ Երբ նիստն ավարտվեց, ես միջանցքում սկսեցի հետապնդել իսպանացի սենատոր Պեդրո Ագրամունտին, տեսախցիկների առաջ բղավում էի, որ Դուք Ալիևի կողմից կաշառված լոբբիստ եք, և Դուք դատվելու եք։

Հետագայում Ագրամունտը հեռացվեց ԵԽԽՎ նախագահի պաշտոնից՝ ինչպես մեր բարձրացրած աղմուկի, այնպես էլ Իսպանիայում սկսված հետաքննության արդյունքում, որի ժամանակ հաստատվեց, որ այո, ինքը տարիներ շարունակ սպասարկել է ադրբեջանական օրակարգը ԵԽԽՎ-ում։ Այսինքն՝ ադրբեջանցիները կաշառում են նույնիսկ ԵԽԽՎ նախագահներին։

Սա Ադրբեջանի ձեռագիրն է, և ցավոք սրտի, մշտապես իրեն հաջողվել է զեկույցներ կեղծել, հաջողվել է տապալել զեկույցներ, որտեղ խոսվում է Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման մասին»։

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ շատ լավ է, որ ամենահայտնի խավիարակիրների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, բայց Աքսել Ֆիշերը, Բոբ Վոլտերը և մյուսները այսբերգի միայն մի փոքր կտորներն են, և որ մի ամբողջ համակարգ է գործում։ Ադրբեջանը, քանի որ փողի խնդիր չունի, կարողանում է ցանցային աշխատել միջազգային կառույցներում և դա նրանց հաջողվում է։

«Առ այս պահը մեր բոլոր դիմումները, ահազանգերը, որ պատերազմից հետո ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելական խումբ պետք է գնա Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախ, որ այնտեղ ոչնչացվում է Արցախի հայկական մշակությանին ժառանգության կոթողները, պատերազմից 4 տարի անց այդ դիմումներն արհամարհում են, որովհետև անընդհատ նույն բանն են ասում, որ պետք է լինի Ադրբեջանի համաձայնությունը, որովհետև դա Ադրբեջանի տարածք է։

Փոխարենը Ադրբեջանն ինքն է դիմել ՅՈւՆԵՍԿՕ-ին՝ «Լավագույն պաշտպանույունը հարձակումն է» տարբերակով, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն դիտորդական առաքելություն ուղարկի Հայաստան, որ իբր այստեղ ադրբեջանական պատմամշակությանին կոթողներ կան, և մենք դրանք ոչնչացնում կամ աղավաղում ենք»,- նշեց Զոհրաբյանը։

Անդրադառնալով ՀՀ ԱԺ պատգամավորներին, որոնք մասնակցում են ԵԽԽՎ նիստերին, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր պատգամավորներն այդ ուղղությամբ ոչինչ չեն անում։

«Իշխանական պատգամավորները, բնականաբար, ոչինչ չեն անում, քանի որ նրանց օրակարագը հայկական օրակարգ չէ, նրանք կոլոբորացիոնիստ են, նրանց օրակարգը ադրբեջանական է։

Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավորների՝ միջազգային տարբեր կառույցներում ներգրավվածությանը, երևի թե 1-2 պատգամավորից բացի, որոնց աշխատանքն ինձ համար տեսանելի է, մնացածը նույնքան անգործունյա, նույնքան իմպոտենտ են, որքան իշխանական պատգամավորները։

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում