Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, պարզվել է երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ «Porsche Cayenne»-ով ողբերգական ավտովթար-վրաերթի կասկածյալ վարորդի ինքնությունը։
Պարզվել է, որ այն վարել է Երևանի բնակիչ 27-ամյա Ռազմիկ Նաղաշյանը, ով ոստիկաններին կողմից ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղ քննիչ Տ․ Կարապետյանի որոշմամբ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր։
Ռ․ Նաղաշյանը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։
Ոստիկաննությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ավտոճանապարհին, դեպի Երևան ընթանալիս դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «BMW» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաներին, ապա բախվել յուղման կետի տարաներին ու վրաերթի ենթարկել յուղման կետի աշխատակցին։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: