Խոշոր չափի թմրանյութի հայտնաբերման դեպք՝ Սյունիքում. կան ձերբակալվածներ. shamshyan.com
copy image url

Խոշոր չափի թմրանյութի հայտնաբերման դեպք՝ Սյունիքում. կան ձերբակալվածներ. shamshyan.com

Ներքին 4 ամիս առաջ - 11:25 11-12-2024
Դեկտեմբերի 9-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ Պարեկային ծառայության գործունեության ընթացքում բացահայտել են, կարելի է ասել, թմրամիջոցի հայտնաբերման ամենաաղմկահարույց դեպքը:

Այդ օրը ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվել, որ Մեղրի-Երրևան Մ2 ճանապարհին երթևեկող «Toyota» մակնիշի ավտոմեքենայում հնարավոր է թմրամիջոցներ լինեն:

Տեղում գումարտակի հրամանատար Գ. Զաքարյանի և Կապանի պարեկների կողմից իրականացվում է հսկողություն ու արդեն Մեղրի-Երևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում պարեկները նկատում են կասկածելի «Toyota»-ն ու կանգնեցնում են: Ստուգում են վարորդի անձը, ապա, երբ նրանից հետաքրքրվում են, թե արդյոք ավտոմեքենայում կասկածելի իր, զենք-զինամթերք, թմրանյութեր կան, վարորդը պատասխանում է, որ ոչ, ու այդ ժամանակ, երբ պարեկները փորձում են արդեն ավտոմեքենայի ուղևորների ինքնությունը ճշտել, նրանցից մեկը նստում է ավտոմեքենան և դիմում փախուստի:

Պարեկները վարորդին նստեցնում են իրենց ավտոմեքենան և սկսվում է մի իսկական կինո, հետապնդում:

Արդեն փախուստի վայրից մոտ 2 կմ հեռավորության վրա պարեկներին հաջողվում է վնասազերծել նրանց, իսկ ձորում հայտնաբերում են կասկածելի փաթեթները՝ լցված թմրամիջոցի նմանվող զանգվածներով:

Բերման ենթարկվածները Գեղարքունիքի մարզի բնակիչներ 44-ամյա Արամ Ճաղարյանն է, ավտոմեքենայի վարորդը եղել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 34-ամյա Անդրանիկ Բաղդասարյանը, մյուսն էլ Սյունիքի մարզի բնակիչ 58-ամյա Աբել Ոսկանյանն է:

Պարեկները սահմանազատում են տարածքը և դեպքի մասին տեղեկությունը փոխանցում են ՀՀ քննչական կոմիտեի սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանած քննչական խումբը պարզում է, որ հայտնաբերվել է 3981 գ «մարիխուանա», 5474 գ «հերոյին» տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ և 2000 հատ «մեթադոն» տեսակի դեղահաբ:

Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 396-րդ հոդվածի 1-ին մասի և 399-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կկասկածյալներից մեկը խոստովանել է, որ նշված փաթեթները հետապնդման ժամանակ ավտոմեքենայից նետել են իրենք, այն պատկանում է իրենց, դրանց մեջ առկա են տարբեր տեսակի թմրամիջոցներ և դրանք Մեղրի համայնքի Ալվանք և Շվանիձոր բնակավայրերի ավտոճանապարհների խաչմերուկի մերձակայքում Հայաստան-Իրան պետական սահմանի փշալարերի վրայից նետելու եղանակով իրենց է փոխանցել ԻԻՀ քաղաքացին:

Ա. Բաղդասարյանն ու Ա. Ճաղարյանը ձերբակալվել են:

Ա. Բաղդասարյանի նկատմամբ տարիներ առաջ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարւույթ, ով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Բագրատաշեն մաքսային.-բաժնի աշխատակիցների կողմից մաքսային հսկողության է ենթարկվում Վրաստանից ՀՀ ժամանած Երևանի բնակիչ 45-ամյա Արտյոմ Բաղդասարյանի կողմից վարած «Mitsubishi Pajero» ավտոմեքենայով: Ա. Բաղդասարյանի ավտոմեքենայում է եղել նաև Ա. Բաղդասարյանը, իսկ մեքենայի զննման արդյունքում այնտեղ հայտնաբերվել էր սև պոլիէթիլենային տոպրակով փաթաթված սուր հոտով 1.075 գրամ բրուտո քաշով մարիխուանային նմանվող դեղնականաչավուն զանգված:

Նշված անձինք տեղափոխվում են Նոյեմբերյանի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվում և տեղափոխվում են ձերբակալվածների պահման վայր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի