Խոշոր չափի գողության դեպք՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ում. վնասը կազմում է մոտ 2 միլիոն. shamshyan.com
copy image url

Խոշոր չափի գողության դեպք՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ում. վնասը կազմում է մոտ 2 միլիոն. shamshyan.com

Ներքին 6 ամիս առաջ - 12:06 27-09-2024
Սեպտեմբերի 23-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Միքայել Վ․-ն և հայտնել, որ սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում Աճառյան փողոց 2 հասցեում գտնվող ՀՀ Առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի վարչական շենքի թիվ 101 սենյակում տեղադրված մետաղյա պահարանի փականը հարմարեցված բանալիի գործադրմամբ բացելու միջոցով գողացել են ՓԲԸ-ին պատկանող 285լ. բենզինի և 2350լ. դիզվառելիքի լիցքավորման կտրոններ՝ պատճառելով մոտ 2 միլիոն դրամի վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Միքայել Վ․-ն աշխատում է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ում, որպես ՓԲԸ նյութատեխնիկական ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված