Կալիֆոռնիայում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
copy image url

Կալիֆոռնիայում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել

Արտաքին 4 ամիս առաջ - 21:53 10-12-2024
Կալիֆոռնիայի Մալիբու քաղաքից ոչ հեռու խոշոր անտառային հրդեհ է բռնկվել, մերձակա շրջանների բնակիչներին տարհանում են: Փոխանցում է Tert.am-ը։

Այս մասին հաղորդում է CBS News հեռուստաալիքը ՝ վկայակոչելով հրշեջներին և տեղական իշխանություններին:

«Խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Մալիբուի կիրճում, բնակիչներին տարհանում են», - նշում Է հեռուստաալիքը:

Նշվում է, որ հրդեհն ընդգրկել է ավելի քան 750 հեկտար տարածք, ականատեսներն ու հրշեջները նշում են, որ որոշ տներ արդեն ոչնչացվել են կրակով: Կրակը մարելու համար ներգրավվել է ավիացիա։