Սիրիայում տեղի ունեցածը մեզ համար հույսի շող դարձավ. Թուրքիայի ԱԳ նախարար
copy image url

Սիրիայում տեղի ունեցածը մեզ համար հույսի շող դարձավ. Թուրքիայի ԱԳ նախարար

Արտաքին 4 ամիս առաջ - 16:07 09-12-2024
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ասել է, որ այն ինչ տեղի ունեցավ Սիրիայում, մեզ համար հույսի շող դարձավ։ Հաղորդում է ԱՊԱ-ն։

Նրա խոսքով, չնայած Անկարայի բոլոր ջանքերին, Ասադի կառավարությունը չգնաց իր ժողովրդի հետ խաղաղության հաստատմանը: Ֆիդանն ընդգծել է, որ իր երկիրը շարունակելու է աջակցել Սիրիայի ժողովրդին և աջակցել Սիրիայի տարածքային ամբողջականությանը:

«Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։ Թուրքիանշարունակում է քայլեր ձեռնարկել Իրանի հետ երկկողմ և տարածաշրջանային կապերը պահպանելու, ինչպես նաև Հունաստանի հետ հարաբերություններում դրական օրակարգի մտցնելու ուղղությամբ»,- ասել է Ֆիդանը։