Սիրիայում տապալում են նախագահ Բաշար Ասադի հոր հուշարձանները
copy image url

Սիրիայում տապալում են նախագահ Բաշար Ասադի հոր հուշարձանները

Արտաքին 4 ամիս առաջ - 14:12 08-12-2024
Արաբական և արևմտյան լրատվամիջոցները հրապարակել են կադրեր, թե ինչպես է Դամասկոսում ամբոխը տեղահանում Սիրիայի տապալված նախագահ Բաշար Ասադի հոր՝ Հաֆեզ Ասադի արձանը։ Հաֆեզ Ասադի հուշարձանները տապալվել են նաև Սիրիայի այլ քաղաքներում՝ Հոմսում, Ջամարանում, Դարաայում։ Փոխանցում է News.am-ը։

Բացի այդ, կադրեր են հայտնվել, թե ինչպես են թուրքամետ իսլամիստները շրջում նախագահական պալատում։

Այսօր առավոտյան հայտնի է դարձել Դամասկոսը թուրքամետ ուժերին հանձնելու մասին։ Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադի իշխանությունն ընկել է։ Նրա գտնվելու վայրը հայտնի չէ։

«Հայաթ Թահրիր ալ-Շամի» գլխավորած թուրքամետ խմբավորումների կայծակնային հարձակումը սկսվել էր նոյեմբերի վերջին։