Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է Դամասկոսը հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, որտեղ ահաբեկիչ զինյալները խոշոր հարձակում են իրականացրել կառավարական ուժերի դիրքերի վրա։
Նրա ինքնաթիռը թռել է անհայտ ուղղությամբ, պնդում է Reuters-ը՝ վկայակոչելով սիրիական բանակի երկու սպաներին։
Ավելի վաղ Al Jazeera հեռուստաալիքը հայտնել էր, որ զինյալները մտել են Դամասկոս։ Al Hadath հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սիրիայի մայրաքաղաքն անցել է զինված խմբավորումների վերահսկողության տակ։