Թող Նիկոլը նախ մտածի իր մանդատը դնելու մասին, հետո մնացածի. հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 4 ամիս առաջ - 23:13 03-12-2024
Մի քանի շաբաթ է՝ հանրության ուշադրության կենտրոնում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի մանդատը վայր չդնելու հարցը։ Օրերս էլ Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ վերջնականապես որոշել է՝ մերժում է վարչապետ Փաշինյանի խնդրանքն ու մանդատը վայր չի դնում։

«Սիրելի քաղաքացիներ, ինչպես գիտեք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրանքով դիմել է ինձ՝ վայր դնել Ազգային ժողովի մանդատը՝ բոլորիս հայտնի դեպքերի պատճառով։ Խորը ափսոսանքով եմ նշում, որ ստիպված եմ մերժել վարչապետի խնդրանքը»,- ասել է նա։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և քաղաքացիներից հետաքրքրվել, թե մանդատը վայր դնելու Նիկոլ Փաշինյանի խնդրանքը մերժելուց հետո գլխավոր դատախազը կփորձի՞ Հովիկ Աղազարյանին զրկել անձեռնմխելիությունից։ Եվ իրենց կարծիքով՝ ՔՊ-ական պատգամավորներից ովքե՞ր կպաշտպանեն իրենց գործընկերոջը։

Հարցվածների մեծ մասն ասացին, որ իրենց չի հետաքրքրում այդ հարցը կամ չգիտեն, թե ինչ կլինի։ Եղան քաղաքացիներ, ովքեր նշեցին, որ առաջինը վարչապետը պետք է հրաժարվի իր մանդատից։

«Թող ինքը նախ մտածի իր մանդատը դնելու մասին, հետո` մնացածի»,- ասաց մի տարեց տղամարդ։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ Հովիկ Աղազարյանը շատ նորմալ մարդ է և ճիշտ է անում, որ վայր չի դնում մանդատը։

«Հովիկ Աղազարյանը կարգին մարդ ա, ի՞նչ են ուզում։ Ի՞նչ գլխավոր դատախազ, ինչ բան։ Ես չեմ նայում հեռուստացույց»,-ասաց նա։

Մեկ այլ տարեց կին էլ անտարբեր պատասխանեց, որ իրեն չի հետաքրքրում, թե ով վայր կդնի մանդատը, ով ոչ։

«Ինձ ոչինչ չի հետաքրքրում, աղջիկ ջան»,- անտարբեր ասաց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC