«Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որ նախաքննություն իրականացվի ու պարզվի՝ արդյո՞ք գործ ունենք աշխատանքային պարտականությունների չկատարման հետ, որն առաջացնում է որոշակի հետևանքներ, թե՞ առնվազն առանձին անձանց մասով գործ ունենք երևույթի հետ, որ իրենց հակաօրինական վարքագիծը հատել է ոչ միայն աշխատանքային օրենսդրությամբ իրենց պարտականությունների սահմանը, այլ նաև քրեական օրենսդրության սահմանը: Ես չեմ բացառում, որ նաև այդ արարքների մեջ կան քրեաիրավական գնահատականի արժանի տարրեր»,- այսօր՝ դեկտեմբերի 3-ին, հրավրված ասուլիսում հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները գործադուլ են անում։ Նրանք վաղ առավոտից հրաժարվել են դուրս գալ երթուղի, պահանջելով բարձրացնել աշխատավարձն ու դիսպեչերական կետերում զուգարաններ կառուցել։
Նշենք, որ քաղաքապետարանը հայատարարություն է տարածել, սպառալով, որ վարորդների գործադուլը քրեաիրավական հետևանքներ են ունենալու։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ևս անդրադարձել է խնդրին, հայտարարելով՝ «Որևէ տեսակի շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու։Կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության»։