Պատերազմի վտանգ միշտ կա․ կանխելու փոխարեն՝ դրանք անտարբեր հեծանիվ են քշում․ հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 4 ամիս առաջ - 18:59 02-12-2024
Տարեսկզբին շատ փորձագետներ կարծիք էին հայտնում, որ 2024 թվականի նոյեմբերին նոր պատերազմ է սկսվելու Հայաստանի դեմ։ Այդ մասին նույնիսկ ակնարկ էր արել ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը։

Վերջին շրջանում էլ Բաքվից տարբեր հայտարարություններ են հնչում ՝ մեղադրելով Հայաստանին զինվելու մեջ։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղել․ «Պատերազմի վտանգ տեսնում եք»։

Հարցվածների մեծ մասը դրական պատասխան հնչեցրեց, եղան նաև քաղաքացիներ, որ նշեցին՝ այս պահին պատերազմի վտանգ չկա, քանի որ իշխանությունները փորձում են չեզոքացնել այդ վտանգը։

Մի տարեց տղամարդ նշեց, որ պատերազմի վտանգ միշտ կա, սակայն իշխանությունը ոչինչ չի անում դա կանխելու համար։

«Իհարկե տեսնում ենք, պարզ երևում ա, որ ուր որ ա մի բան կլինի։ Կանխելու համարենք ինչ կարող ենք անել, վերևներից պիտի կանխեն, բայց դրանք էլ անտարբեր հեծանիվ են քշում»,- ասաց նա։

Անցորդներից մեկն էլ համոզմունք հայտնեց, որ հաշվի առնելով նախկին փորձը՝ կարելի է հասկանալ, որ իշխանությունն ընդունակ չէ կանխել նոր պատերազմը։

«Մենք հիմա ապրում ենք աշխարհաքաղաքական այնպիսի ժամանակահատված և հաշվի առնելով, թե ինչպիսի հարաբերություններ ունենք հարևանների հետ, կարծում կա վտանգ։ Պետք է ամեն դեպքում զգոն լինենք»,- պատասխանեց երիտասարդ աղջիկը։

Մեկ այլ քաղաքացի էլ զայրացած պատասխանեց, որ քանի դեռ կան Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, մենք չենք կարող հանգիստ ապրել։

«Քոչարյանին ու Սերժին, որ վերացնենք, նոր մենք հանգիստ կապրենք։ Մարտի 1-ի գործերը բացեք, 10 հոգի հրապարակում զենքով սպանեց»,- վրդովված ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ