Եթե 1 հայ վերադառնա Ղարաբաղ, ապա 1 ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանցի պատգամավոր
copy image url

Եթե 1 հայ վերադառնա Ղարաբաղ, ապա 1 ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանցի պատգամավոր

Արտաքին 4 ամիս առաջ - 16:14 02-12-2024
Եթե 1 հայ վերադառնա Ղարաբաղ, ապա 1 ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան», եթե 1000 հայ վերադառնա «ազատագրված տարածքներ», ապա 1000 ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան». նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի խորհրդարանի հասարակական միավորումների և կրոնական կազմակերպությունների հանձնաժողովի նախագահ Ֆազիլ Մուստաֆան:

Նա այս մասին ասել է «Անվտանգ և արժանապատիվ վերադարձ Արևմտյան Ադրբեջան» թեմայով լսումների ժամանակ։

Ադրբեջանցու խոսքով՝ հայկական կողմը ձգտում է ապահովել, որ ճնշում գործադրվի Ադրբեջանի վրա՝ Արցախի հայերի վերադարձի հարցում։ Մուստաֆան կարծում է, որ ադրբեջանական կողմն այս հարցում պետք է հակապայման առաջ քաշի։