Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ «Polish Open Kaliber» միջազգային մրցաշարի փոխչեմպիոն
copy image url

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ «Polish Open Kaliber» միջազգային մրցաշարի փոխչեմպիոն

Սպորտ 4 ամիս առաջ - 20:02 01-12-2024
Հայաստանի հրաձգության ֆեդերացիան հայտնում է, որ Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում ավարտվել է «Polish Open Kaliber» միջազգային մրցաշարը։ Տարվա վերջին ստուգատեսում փոխչեմպիոն է դարձել Էլմիրա Կարապետյանը։

10մ օդամղիչ ատրճանակ կանանց պայքարի որակավորման փուլում Կարապետյանը խոցել է 573 միավոր և 2-րդ տեղով անցել եզրափակիչ։ Եզրափակչում մեր մարզուհին 234,7 միավորով նվաճել է արծաթե մեդալ։