Oragir.News-ի տեղեկություններով` վաղը Գյումրիի ՔՊ-ի գրասենյակում փակ նիստ է լինելու։
Մեր աղբյուրի փոխանցմամբ` նիստը ամենայն հավանականությամբ Նիկոլ Փաշինյանի հայտարարած փրայմերիզին է նվիրված։
Հիշեցնենք, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ։ Այս մասին
հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նշենք նաև, որ Փաշինյանը խոսել է նաեւ ինքնաառաջադրման ժամկետներից, որը մինչև դեկտեմբերի 2-ն է։
Քաղաքում շրջանառվում են անուններ, ովքեր ինքնաառաջադրվելու են, մրցակցությունն, ըստ էության, թեժ է լինելու։
Մեր աղբյուրի խոսքով` Գյումրիում ՔՊ-ականները միասնական չեն գործում, միասնական որոշում կայացնելը ևս բարդ է լինելու։