Ամո՛թ Ավինյանին, ընտրեցինք, որ նազիր-վեզիրներով տրանսպորտը թանկացնի․ թոշակառու

Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 18:30 28-11-2024
Հայաստանում թոշակառուների սոցիալական խնդիրները արդիական են մնում։ Թոշակառուների կարծիքով՝ իրենց ստացած թոշակն այնքան քիչ է, որ չի հերիքում անգամ կոմունալ ծախսերը վճարելու համար, ուր մնաց՝ իրենց համար ինչ-որ բան գնելու կամ թոռնիկներին նվերներ անելու։ Դա էլ հերիք չէ, խոսում են տրանսպորտի թանկացումից։

«Մի քիչ ամոթ է մեր երկրին։ Մեր քաղաքապետին շատ ամոթ է, որ մենք ընտրեցինք, ու ինքն իր այդ նազիր-վեզիրներով թանկացրեց տրանսպորտը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց թոշակառու կինը։

Նա նաև խոսեց ամեն ինչի թանկացման, մարդկանց վատ ապրելու, Հայաստանի՝ պատերազմող երկիր լինելու մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված