Գյումրիի վթարից հետո վիրավորներից մեկը ենթարկվել է գանգուղեղային հետազոտության
copy image url

Գյումրիի վթարից հետո վիրավորներից մեկը ենթարկվել է գանգուղեղային հետազոտության

Ներքին 4 ամիս առաջ - 16:22 27-11-2024
Արդեն հայտնել էինք, որ Գյումրիի քաղաքապետարանի 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. կան վիրավորներ։

Oragir.News-ի հետ զրույցում Գյումրիի բժշկական կենտրոնի ընդունարանի բժիշկ Վաղինակ Հովհաննիսյանը հայտնեց, որ Գյումրիի վթարից հետո վիրավորներից մեկը ենթարկվել է գանգուղեղային հետազոտության։

«Առավոտ 9.40-ի սահմաններում 5 քաղաքացի է մեզ դիմել վիճակները միջին ծանրության և բավարար։ Վիրավորները` 4 կին և 1 տղամարդ, բոլորը միջին տարիքի են և բարձր։ Համապատասխան բժշկական օգնություն ենք ցույց տվել, անհրաժեշտ հետազոտություններ են անցել։ Մեկ քաղաքացի մեկը ենթարկվել է գանգուղեղային հետազոտության։ Պաթոլոգիկ փոփոխություններ չեն եղել»,-հայտնեց Վաղինակ Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին բոլոր վիրավոր քաղաքացիները դուրս են գրվել։

Ամենից շատ դիտված