Սպասում եմ Մոսկվայից ընկերոջս գալուն, որ մանդատս վայր դնելու հետ կապված որոշում կայացնեմ. Աղազարյան
copy image url

Սպասում եմ Մոսկվայից ընկերոջս գալուն, որ մանդատս վայր դնելու հետ կապված որոշում կայացնեմ. Աղազարյան

Ներքին 4 ամիս առաջ - 14:25 26-11-2024
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնելու կամ չդնելու որոշում կայացնելու համար սպասում է Մոսկվայից ընկերոջ վերադարձին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց նա:

«Երեկ՝ ժամը 2:45 րոպե, ես հեռախոսազանգ եմ ստացել Մոսկվայից, իմ մանկական, դպրոցական, ուսանողական ընկերոջ կողմից, որ ինքը շատ կնեղանա ինձնից, եթե արձագանքեմ վարչապետի հրապարակավ խնդրանքին առանց իրեն տեսնելու։ Հիմա ես սպասում եմ իր գալուն»,- ասաց նա։

Իսկ թե երբ է գալու, Աղազարյանն ասաց, որ երեկոյան կասի:

Աղազարյանը նաև նշեց, որ չի կարող անտեսել ընկերոջ խնդրանքը: «Ես համարում եմ որ ինքն ինձնից լավ մարդ է, լավ տղա է: Նա առաջին մարդն է, որ ես համարել եմ, որ ինձնից լավ մարդ է, ինքը լավ տղա է:Հիմա համարում եմ, որ ինքը ինձնից լավ մարդ է, համարում եմ, որ ինքը ինձնից լավ հայր է, համարում եմ, որ ինքը ինձնից լավ ամուսին է, և հետևաբար իմ շրջապատը գիտի իր նկատմամբ իմ վերաբերմունքը, և հետևաբար ես առանց իր հետ խորհրդակցելու ոչ մի բան չեմ կարողանում որոշել»,- ասաց նա:

Հարցին՝ վարչապետից էլ է հեղինակավոր, նա ասաց. «Ինձ համար ինքը բացառիկ հեղինակություն է»:

Նա նշեց, որ լսելու է ընկերոջ խորհուրդը և կայացնի իր որոշումը: «Ես ուղղակի հարգելու եմ իր խնդրանքը, որ գա ինքը կարող է բերել մի հատ արգումենտ, որ ես չկարողանամ հաշվի չնստել այդ արգումենտի հետ ամենատարբեր իմաստներով, հետևաբար ես պարտավոր եմ հարգել»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված