Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են «Opel Astra» և «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում