Պողոս-Պետրոս սրբատեղիի հարևանությամբ բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու Opel-ը. վերջինը կողաշրջվել է, կա վիրավոր. shamshyan.com
copy image url

Պողոս-Պետրոս սրբատեղիի հարևանությամբ բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու Opel-ը. վերջինը կողաշրջվել է, կա վիրավոր. shamshyan.com

Ներքին 6 ամիս առաջ - 12:36 06-10-2024
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:20-ի սահմաններում Ակունք գյուղի վարչական տարածքում՝ Պողոս-Պետրոս սրբատեղիի հարևանությամբ, բախվել են Արցախի Հանրապետության քաղաքացի 25-ամյա Գենրի Վ.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Գոռ Ս.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Նրան հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված