Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 44,2 հազարը
copy image url

Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 44,2 հազարը

Արտաքին 4 ամիս առաջ - 17:27 24-11-2024
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում պաղեստինցի զոհերի թիվը հասել է 44 հազար 211-ի, իսկ վիրավորներինը՝ 104 հազար 567-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Գազայի առողջապահական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ վերջին 24 ժամվա ընթացքում 35 պաղեստինցի է զոհվել, իսկ 94-ը՝ վիրավորվել: