Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ է՝ անդրադառնում է Արարատ ու Արագած լեռներին, պնդում, որ մեր սարը ոչ թե Արարատն է, այլ Արագածը։
Փաշինյանը օրեր առաջ հրապարակել էր Արագած լեռան լուսանկարը, որին կից արել է հետևյալ գրառումը. «Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը. Արագած, առավելագույն բարձրությունը 4090 մետր»:
Oragir.News-ը այցելեց Մարտիտոս Սարյանի անվան պուրակ, շրջեց «Նկարիչների Վերնիսաժ»-ով և հետաքրքրվեց՝ արդյոք Արագած և Արարատ սարերի պատկերներով նկարներ վաճառո՞ւմ են։
«Արագած ունեմ նկարած, բայց այստեղ չէ։ Տանն է»,- ասաց մի վաճառող։
Հարցին՝ համաձա՞յն են վարչապետի պնդման հետ, թե՞ ոչ՝ նկարիչները պատասխանեցին․ «Արարատը մեր սարն է, շատ էլ որ Թուրքիայի տարածքում է»։
«Արագած էլ ունեմ նկարած, բայց դա կապ չունի, որ մեր գլխավոր ստահակը ասել է Արագած նկարեք։ Վարչապետի պաշտոնի զբաղեցնողի հետ համաձայն չեմ»,-ասաց մեկ այլ նկարիչ։
Մանրամասները՝ տեսանյութում։