Ես որոշակի հանրային հոռետեսություն և դիմադրություն տեսա․ Փաշինյանը՝ արագաչափերի մասին

Ներքին 4 ամիս առաջ - 23:16 22-11-2024
Խոսելով արագաչափերի հանման խոստումից՝ Փաշինյանն ասաց, որ հատկապես տատիկների, պապիկների կողմից հաճախ է լսում, որ ցանկանում են այս կամ այն փողոցում արագաչափ տեղադրել։

«Ես որոշակի հանրային հոռետեսություն և դիմադրություն տեսա և զգացի նաև վթարների թվի աճի հետ կապված, բայց նաև այս ընթացքում մենք որոշակի օրենսդրական փոփոխություններ արեցին և այս հարցի կարևոր ենթատեքստերիցմեկը հետևյալն էր, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությւոնը արտապատվիրակված էր մասնավորին և այժմ այն ամբողջությամբ պետական է»,-ասաց նա՝ հիշեցնենլով նաև, որ վարորդական իրավունքի համակարգում նաև բալային սկզբունք է մտցվել։

Փաշինյանը նշեց, որ քաղաքական թիմում էլ այս հարցի շուրջ որոշակի վերապահում կա։

Վարչապետը նշեց նաև, որ ինքը ցանկանում է այս հարցը լուծել համաժողովրդական ձևով, որովհետև սա ամեն ընտանիքի հետ առնչվող հարց է, բայց ամեն հարց չէ, որ պետք է լուծվի հանրաքվեով։

Ամենից շատ դիտված