Մամուլում տեղեկություններ են տարածվում, որ Արտաշատի հիվանդանոցում լարված իրավիճակ է, որը կարող է էլ ավելի սրվել։
Բանն այն է, որ մոտ 500-600 մլն դրամի աշխատավարձ չի վճարվել, ինչի պատճառով այսօր բժիշկները մոտ 2 ժամ չեն աշխատել, սպասում են Առողջապահության նախարարին, Արարատի մարզպետին, սակայն նրանք չեն գալիս:
Oragir.News-ը կամ հաստատեց Արտաշատի ԲԿ-ի տնօրենի ԺՊ Աղասի Մահտեսյանի հետ, ով, սակայն, հերքեց պտտվող լուրերը։
«Նման բան չկա, հիվանդանոցը նորմալ ռեժիմով աշխատում է, կարող եք գալ և ինքներդ համոզվել։ Սուր հարցեր մի տվեք։ Հիվանդանոցն իր բնականոն հունով աշխատում է»,- եզրափակեց Մահտեսյանը։