Թուրքիայի բանկերը հրաժարվում են աշխատել Ռուսաստանի հետ
copy image url

Թուրքիայի բանկերը հրաժարվում են աշխատել Ռուսաստանի հետ

Արտաքին 1 տարի առաջ - 21:20 18-01-2024
Թուրքական բանկերը սկսել են հրաժարվել ռուսական բանկերի հետ համագործակցությունից: Պատճառը Մոսկվայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների կիրառումն է։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Ըստ ռուսական Komersant-ի՝ իրավիճակն ավելի է բարդացել 2023 թվականի ամռանը, երբ դեկտեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել երկրորդական պատժամիջոցների մասին այն օտարերկրյա ընկերությունների նկատմամբ, որոնք օգնում են Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում: Նշյալ ցուցակում նաև կան թուրքական և չինական ընկերություններ։

Թուրքական բանկերը դադարեցրել են վճարումների գործընթացը։ Գործին միջամտել է Թուրքիայի առևտրի նախարարությունը։ Ըստ աղբյուրի՝ հրամանագիրը թույլատրում է Վաշինգտոնին օտարերկրյա բանկերն անջատել ամերիկյան ֆինանսական համակարգից։

Ամենից շատ դիտված