Ուսանողները դժգոհում են Արարատ Միրզոյանի դասախոս մորաքրոջից. ԵՊՀ ռեկտորը լուռ է
copy image url

Ուսանողները դժգոհում են Արարատ Միրզոյանի դասախոս մորաքրոջից. ԵՊՀ ռեկտորը լուռ է

Ներքին 5 ամիս առաջ - 16:00 20-11-2024
Երևանի պետական համալսարանում «Հանրային կառավարում» կրթական ծրագրում «Հասարակայնության հետ կապեր» առարկա դասավանդող Նարինե Մկրտչյանից դժգոհություններ կան ուսանողների շրջանում։

Ուսանողները բողոքում են, որ Մկրտչյանի դասավանդման մեթոդները հին են։ Բողոքները վերաբերվում են նաև վերջինիս վարքին։

«Տիկին Մկրտչյանը, որպես քաղաքական PR-ի մոդել՝ ներկայացնում է 2013 թվականին նախագահական ընտրություններում թեկնածուի իր բուկլետը, ինչը մեզ համար ծիծաղելի է։ Աշխարհը առաջ է գնացել, բայց մենք դրած ինչ ենք քննարկում։ Ինչ վերաբերում է լսարանում նրա վարքին, ապա հաճախ իր ասածի հետ չհամաձայնող ուսանողների հասցեին գործածում է նախադասություններ, որոնցից յուրաքանչյուր գիտակից մարդ կվիրավորվի»,- ասում են ԵՊՀ ուսանողները։

Նարինե Մկրտչյանի հանդեպ ունեցած վատ վերաբերմունքը արտահայտվել է նաև ուսանողների՝ դասախոսներին գնահատելու գործընթացում։

«Ուսանողների մեծ մասը ցածր է գնահատել Մկրտչյանի աշխատանքը, բայց դա ոչինչ չի փոխում, նա շարունակում է դասավանդումը ԵՊՀ-ում։ Ստացվում է, դասախոսներին գնահատելու գործընթացը ձևական բնույթ է կրում։ Ավելին՝ ԵՊՀ-ում եղել են դասախոսներ, որոնք բավականին բարձր գնահատականներ են ստացել ուսանողների կողմից, բայց ինչ-ինչ համգամանքների բերումով հեռացվել են։ Իսկ այս տիկինը շարունակում է աշխատել»,- ասաց մեր զրուցակիցը։

Մկրտչյանին ԵՊՀ-ից չհեռացնելու պատճառներից մեկը Արարատ Միրզոյանի մորաքույր լինելն է, մյուսը՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի «սիրելի» դասախոս լինելը։

Հովհաննիսյանը ԵՊՀ ռեկտորի պաշտոնը ստանձնելիս առաջին մամուլի ասուլիսը հրավիրել է Մամուլի ազգային ակումբում, որի հիմնադիրը հենց Նարինե Մկրտչյանն է։ Տպավորություն է, որ ԵՊՀ ռեկտորը ժամանակին իրեն լավություն անելու համար է պահում Մկրտչյանին։

Նշենք, որ Մամուլի ազգային ակումբում ժամանակին ասուլիսով հանդես է եկել նաև Նիկոլ Փաշինյանը։

Ձեզ գուցե հետաքրքրի