Առաջին տիկինը նախագահի կնոջ պաշտոնական կոչումն է, սակայն Հայաստանում վարչապետի կնոջը ևս «առաջին տիկին» կոչումն են տալիս։
Այժմ արդեն շատերը նրան դիմում են «վարչապետի տիկին», թեպետ նկատենք, որ դա ևս սխալ ձևակերպում է։
Տարիների ընթացքում ձևավորվել են մի շարք ավանդույթներ և էթիկետի պաշտոնական կանոններ, որոնց պետք է անվերապահորեն հետևեն ժողովրդի ներկայացուցիչների ամուսինները, որպեսզի չդառնան միջազգային կոնֆլիկտի պատճառ։
Խոսելով առաջին տիկնանց վարքագծի տարրական նորմերի և դրանց խախտումների ամենաաղմկահարույց դեպքերի մասին, չենք կարող չնշել, որ Աննա Հակոբյանը անվերապահորեն խախտում է այդ կանոնները թե՛ իր հագուկապով, թե՛ վարքագծով։
Օրինակ՝ պարբերաբար պատռված ջինսով կամ պորտը բաց շրջում է քաղաքում և հրապարակում լուսանկարներ, 44-օրյա պատերազմի տարելիցի օրը մեկնում է ակտիվ հանգստի և այլն։
Գաղտնիք չէ, որ նախկին առաջին տիկիններից նման վարքագիծ չի նկատվել։
Վարչապետի տիկնոջ գրառումներից հասկանում ենք նաև, որ Կառավարության շենքում նրան սենյակներ են հատկացվել, ինչը ևս օրենքով արգելված է։