Իշխանափոխությունից հետո սա ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի առաջին հեռախոսազանգն էր. Սուրեն Սարգսյան
copy image url

Իշխանափոխությունից հետո սա ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի առաջին հեռախոսազանգն էր. Սուրեն Սարգսյան

Ներքին 5 ամիս առաջ - 19:00 17-11-2024
Փաշինյանը միակ առաջնորդը չէ, ով զանգել է Թրամփին։ Աշխարհի մոտավորապես 90 պետությունների ղեկավարներ արդեն հեռախոսազրույց են ունեցել Թրամփի հետ, շնորհավորել են նրան ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 16-ին Փաշինյան - Թրամփ հեռախոսազրույցին։

«Այստեղ որևէ բացառիկ բան չկա և սա արարողակարգային հեռախոսազանգ է, որի տևողությունը սովորաբար լինում է 2-3 րոպե և ընդամենը նպատակ է հետապնդում շնորհավորել ԱՄՆ նախագահին՝ ընտրվելու կապակցությամբ։ Ես հեռու եմ այն մտքից, որ էս հեռախոսազանգի ընթացքում ինչ-որ լուրջ երկկողմ հարցեր են քննարկվել, մանավանդ, որ օրակարգում լուրջ երկկողմ հարցեր գոյություն չունեն։

Պետք է նաև նշել, որ Հայաստանի վարչապետի և ԱՄՆ ղեկավարի առաջին շփումը, հեռախոսազանգն է վերջին 6 տարիների ընթացքում, այսինքն Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո սա առաջին նման շփումն է, և ըստ էության Փաշինյանն այն ղեկավարն է, ով արդեն քանի տարի է՝ երկրի վարչապետ է և որևէ շփում չի ունեցել ԱՄՆ որևէ նախագահի հետ։ Մի բան, որը մինչ այդ երբեք տեղի չի ունեցել, քանի որ ՀՀ բոլոր ղեկավարներն իրենց՝ ԱՄՆ բոլոր գործընկերներին պարտադիր հանդիպել են։ Օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանը Բուշ ավագին է հանդիպել և Քլինթոնին, Ռոբերտ Քոչարյանը՝ Քլինթոնին, Բուշ կրտսերին, Սերժ Սարգսյանը՝ Օբամային, և 2018 թվականից մինչ օրս որևէ հանդիպում տեղի չի ունեցել, իսկ հեռախոսազանգն էլ արարողակարգային էր»։

Սուրեն Սարգսյանը կարծում է, որ հեռախոսազանգի հետ կապված այս պահին որևէ ակնկալիք անիմաստ է ունենալ։

Ամենից շատ դիտված