Մակունցն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնմանը
copy image url

Մակունցն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնմանը

Ներքին 5 ամիս առաջ - 20:31 14-11-2024
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում Հնդկաստանի դեսպան Վինայ Կվատրայի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Դեսպաններն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև մտքեր են փոխանակել իրենց երկրների՝ Միացյալ Նահանգների հետ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման վերաբերյալ։

Ամենից շատ դիտված