Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է` Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրված կլինի 2026-ին
copy image url

Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է` Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրված կլինի 2026-ին

Ներքին 5 ամիս առաջ - 13:15 13-11-2024
2025 թվականի պետական բյուջեով առողջապահությանն ուղղվող ծախսերը մեր երազանքների արտահայտումը չեն, այս մասին այսօր ԱԺ-ում 2025 թ․ պետական բյուջեի քննարկմանը հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այն հեռու է մեզ հետ համադրելի երկրների ՀՆԱ-ի 4 տոկոսի ցուցանիշից»,- ասաց նա՝ հավելելով, որ ամեն տարի բացարձակ թվով ավելացվում են առողջապահական ծախսերը:

Անդրադառնալով Առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը, որի համար 2025 թվականի բյուջեով գումար նախատեսված չէ, նա վստահեցրեց, թե ապահովագրությունը ներդնելու են 2026-ին:

«Ես երեկ ևս մեկ անգամ ուշադիր կարդացի կառավարության ծրագիրը, նշված է, որ ընդհանուր ներդրման ժամկետը 2026 թվականն է, մենք մեր ժամկետների մեջ տեղավորվելու ենք։ Բոլոր խոստումներն իրականացնելու ենք»,- ասաց Ավանեսյանը:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի