ՄԱԳԱՏԷ–ի ղեկավարը կմեկնի Իրան
copy image url

ՄԱԳԱՏԷ–ի ղեկավարը կմեկնի Իրան

Արտաքին 5 ամիս առաջ - 21:57 10-11-2024
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին ծրագրում է առաջիկայում մեկնել Իրան: Այս մասին գրում է NEXTA–ն:

Ռաֆայել Գրոսսին նախատեսում է Թեհրանում հանդիպել իրանցի պաշտոնյաների հետ՝ քննարկելու Իրանի միջուկային ծրագիրը։

Իրանը նախկինում հետ էր կանչել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մեկ երրորդի հավատարմագրումը։ Նրանք ստուգումներ էին անցկացնում Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի երաշխիքների համաձայնագրով։