Վրաստանի ԿԸՀ–ն չի բավարարել ընտրություններում խախտումների մասին բողոքները
copy image url

Վրաստանի ԿԸՀ–ն չի բավարարել ընտրություններում խախտումների մասին բողոքները

Արտաքին 5 ամիս առաջ - 23:35 10-11-2024
Ութ ժամ տևած քննարկումից հետո Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի բավարարել քվեարկության գաղտնիության խախտման վերաբերյալ բողոքները։ Այս մասին գրում է Sputnik Грузия–ն:

Բողոքները ներկայացրել են «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ն, «Միասնություն-Ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիաները։ Նրանք պահանջում էին չեղյալ համարել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Ինչպես նշել է ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Գիորգի Սանթուրիանին, ո՛չ ներկայացված նյութերում, ո՛չ էլ հանդիպման ընթացքում չի բացահայտվել որևէ նոր հանգամանք, որը որևէ փաստարկ կավելացնի բողոքի հեղինակների արտահայտած դիրքորոշմանը։

Ամենից շատ դիտված