Մայիս Ներսիսյանը՝ Սամբոյի ԱԱ-ի փոխչեմպիոն, Դավիթ Հովսեփյանը՝ բրոնզե մեդալակիր
copy image url

Մայիս Ներսիսյանը՝ Սամբոյի ԱԱ-ի փոխչեմպիոն, Դավիթ Հովսեփյանը՝ բրոնզե մեդալակիր

Սպորտ 5 ամիս առաջ - 17:06 09-11-2024
Նոյեմբերի 8-10-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվում է Սամբոյի մեծահասակների Աշխարհի առաջնությունը։

Մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգում Մայիս Ներսիսյանը դարձել է Սամբոյի աշխարհի առաջնության փոխչեմպիոն։

Փախստականների դրոշի ներքո հանդես եկող արցախցի 58 կգ քաշային Դավիթ Հովսեփյանը դարձավ սամբոյի Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Այդ մասին հայտնում է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Ամենից շատ դիտված