Նոյեմբերի 9-ի ստորագրությունն անօրինական է, պետք է հետ վերցնել․ հարցում

Ներքին Նրանց կարծիքով 5 ամիս առաջ - 15:46 09-11-2024
Արդեն 4 տարի է անցել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից, որով Արցախում ռազմական գործողությունները չափազանց ծանր գնով դադարեցվեցին, և այնտեղ հաստատվեցին ռուս խաղաղաղպահները։

Չնայած այն բանին, որ այսօրվա դրությամբ հայտարարության 9-րդ կետերից 8-ն այլևս չեն գործում, այնուամենայնիվ, Ռուսաստանը և Ադրբեջանը Հայաստանից պահանջում են կատարել 9-րդ կետը, այն է՝ ապահովել Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխափան հաղորդակցությունը։

Այս համատեքստում Հայաստանում պարբերաբար կարծիքներ են հնչում, որ մեր երկիրը պետք է իր ստորագրությունը հետ կանչի այս փաստաթղթից, ինչը թույլ կտա չկատարել դրա 9-րդ կետը։

Оragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ ի՞նչ են կարծում, Հայաստանը պե՞տք է հետ վերցնի նոյեմբերի 9-ի փաստաթղթից իր ստորագրությունը։

«Անպայման, դա աբսուրդ է, ստորագրություն չի, դա անօրինական փաստաթուղթ է»,- ասաց մի տղամարդ։

Հարցվածներից մի քանիսը դժվարացան պատասխանել, ասելով, որ նման բան չի կարող տեղի ունենալ։

«Ուժի միջոցով պետք է անի։ Նորից բազառ, նորից կռիվ»,- ասաց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ