ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար կնշանակի Սյուզան Ուայլսին, գրում է The Washington Post-ը։
Պարբերականը նշում է, որ 67-ամյա Ուայլսը կլինի առաջին կինը, ով կզբաղեցնի այս պաշտոնը։ Նա ղեկավարում էր Թրամփի վերընտրման քարոզարշավը 2021 թվականից և նրա թիմի մի մասն էր նախորդ երկու նախագահական մրցավազքերի ժամանակ։
«Սյուզի Ուայլսն ուղղակի օգնեց ինձ ապահովել ամերիկյան պատմության մեջ ամենամեծ քաղաքական հաղթանակներից մեկը։ Եվ 2016 և 2020 թվականների իմ հաջող քարոզարշավի անբաժանելի մասն էր», - ասվում է հայտարարության մեջ:
Ըստ The Washington Post-ի՝ սա Թրամփի առաջին առանցքային նշանակումն է ընտրություններում հաղթելուց հետո։ Նրա անցումային թիմն այժմ դիտարկում է առաջիկա վարչակազմում այլ պաշտոնների թեկնածուներ: