Ֆոն դեր Լայենը չի մասնակցի Բաքվում COP29-ին
copy image url

Ֆոն դեր Լայենը չի մասնակցի Բաքվում COP29-ին

Արտաքին 5 ամիս առաջ - 21:22 05-11-2024
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովին, Reuters գործակալությանը հայտնել է նրա խոսնակը։ Փոխանցում է Azatutyun-ը։

«Հանձնաժողովը անցումային փուլում է, հետևաբար նախագահը իր ինստիտուցիոնալ պարտականությունների վրա է կենտրոնանալու», - ասել է խոսնակը։

ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովը մեկնարկելու է նոյեմբերի 11-ին և ընթանալու է մինչև նոյեմբերի 22-ը։