Այսօր կհասկանանք՝ մնում ենք թատրոնո՞ւմ, թե՞ պայքարը շարունակում ենք դրսում․ «Գոյ»-ի դերասաններ
copy image url

Այսօր կհասկանանք՝ մնում ենք թատրոնո՞ւմ, թե՞ պայքարը շարունակում ենք դրսում․ «Գոյ»-ի դերասաններ

Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 11:37 30-10-2024
Երկրորդ օրն է, ինչ «Գոյ» թատրոնի դերասանները գիշերում են թատրոնում:

Այս մասին տեղեկանում ենք «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանի տարածած տեսաուղերձից:

«Մենք դեռ գտնվում ենք «Գոյ» թատրոնում: Երկրորդ գիշերն է, ինչ թատրոնում ենք մնում: Մնացել ենք 6 հոգով: Սկզբում 14 հոգի էինք»,-նշում է Արզումանյանը։

Ըստ նրա, բողոքին միացած դերասանների մի մասն անձնական գործերով էր դուրս եկել, մի մասը՝ դատախազությունից որոշակի տեղեկություններ վերցնելու նպատակով։ Պետք է վերադառնային, բայց նրանց թույլ չեն տվել մտնել թատրոն:

«Մենք կսպասենք մինչև ժամը 18:00-ն, այնուհետև կհասկանանք՝ դեռ մնում ենք թատրոնո՞ւմ, թե՞ պայքարը շարունակում ենք դրսում»,- ասել է Արզումանյանը:

Ամենից շատ դիտված