Արցախցիներն անցնում են սահմանը և մնում դրսում․ ո՛չ դիմավորող ունեն, ո՛չ էլ գնալու տեղ
copy image url

Արցախցիներն անցնում են սահմանը և մնում դրսում․ ո՛չ դիմավորող ունեն, ո՛չ էլ գնալու տեղ

Ներքին 1 տարի առաջ - 18:30 28-09-2023
«Արցախցիներն անցնում են սահմանը և մնում դրսում, ո՛չ դիմավորող ունեն, ո՛չ էլ գնալու տեղ»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ակտիվիստ Արթուր Չախոյանը, որ կամավոր մեկնել է Կոռնիձոր և օգնում է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։

Նա պատմեց, որ արցախցիներից շատերը Հայաստան են գալիս առանց մեքենաների, և արդեն Կոռնիձորից Գորից տեղափոխվելու խնդիր է առաջանում, իսկ պետության կողմից տրամադրվող ավտոբուսների աշխատանքը շատ վատ է իրականացվում։

«Այստեղ ոչինչ չի համակարգվում, ամեն ինչ կամավորներն են անում, ով ինչ նախաձեռնությամբ եկել է, դա էլ անում է։ Բարերարներ ու կամավորներ են գալիս, իրենց հետ առաջին անհրաժեշտության պարագաներ բերում։ Բրդուճներ սարքում, բաժանում արցախցիներին, ծխախոտ, հագուստ ու բենզին տրամադրում»։

Հարցին՝ պետությո՞ւնն է տրամադրում բենզին, թե՞ կամավորներն են իրենց միջոցներով գնում, Չախոյանն ասաց, որ պետությունը իրենց բենզին չի տրամադրել․ «Այն տեղերում, որտեղ պետությունը վառելիք է տրամադրում, այնտեղ կամավորական աշխատանքներ չեն իրականացվում, դա Բերձորի ամենաառաջին անցակետի մոտ է, այնտեղ ոստիկաններն ու ԱԱԾ-ի աշխատակիցներն են։ Իսկ արդեն Կոռնիձորի մոտ կամավորներն են վառելիք տրամադրում, որը գնվել է բարերաների և կամավորների կողմից»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ժամը 14։00-ի դրությամբ Արցախից դեպի Հայաստան բռնի տեղահանվածների թիվը կազմում է 70 հազար 500 անձ։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում