ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հոկտեմբերի 28-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է, թե ներկա դրությամբ Գլխավոր շտաբը չի տեսնում, որ կարող է ռազմական էսկալացիա լինել։
«Ո՛չ, այդպիսի վտանգներ, սպառնալիքներ ներկա դրությամբ չկան, իրադրությունը սահմաններում գնահատվում է հարաբերականորեն կայուն»,- ասել է նա։
Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել․ «Ի՞նչ եք կարծում՝ պատերազմի վտանգ կա՞։ ԳՇ պետն ասում է՝ չկա»։
Հարցվածների մի մասը նշեց, որ պատերազմի վտանգ կա։
«Ես համարում եմ, որ կա։ Մենք թույլ ենք։ Մեզ թուլացրել են; Հիմա նրանք էլ ուժեղ են։ Ու միշտ վախի մեջ են պահում մեր ժողովրդին, մեր երկրին։ Իսկ դա նշանակում է, որ երբ ուզեն, կարող են սկսել»,- ասաց մի քաղաքացի։
Որոշ քաղաքացիներ կարծիք հայտնեցին, որ չկա պատերազմի վտանգ։
«Պատերազմի վտանգ, չէ, չեմ տեսնում»,- նշեց հարցվածներից մեկը։
Որոշ քաղաքացիներ դժվարացան պատասխանել։
Նշենք, որ պատերազմի վտանգի առկայության մասին բազմաթիվ փաստարկներ կան։ ՀՀ-ն և Ադրբեջանը 2025-ի բյուջեում ավելացնում են պաշտպանական ծախսերը։ Ամիսներ առաջ ՀՀ ԱԳՆ-ն է հայտարարել, որ Ադրբեջանը COP 29 համաժողովից հետո մտադիր է պատերազմ վերսկսել Հայաստանի դեմ։ Տարեսկզբին միջազգային վերլուծաբաններն են կանխատեսել, որ 2024-ի վերջում Հայաստանը կարող է ագրեսիայի ենթարկվել։ ՌԴ-ն հիշեցնում է միջանցքի մասին և պահանջում իրեն հանձնել ՀՀ-ով անցնող միջազգային ճանապարների վերահսկողությունը։ ՀՀ սահմաններին պարեկություն է անում ԵՄ դիտորդական առաքելությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։